Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.01.2020 | 00:06
Տե՜ր, սաս­տիկ մի՛ բար­կա­ցիր մեզ վրա և մեր մեղ­քե­րը հա­վի­տյան մի՛ հի­շիր։ Եվ հի­մա նա­յի՛ր, Տե՛ր, մենք ա­մենքս քո ժո­ղո­վուրդն ենք։ Քո սուրբ քա­ղաք Սիոնն ա­վե­րակ դար­ձավ, Ե­րու­սա­ղե­մը` ա­նա­պատ։ Ա­նեծ­քի մատն­վեց մեր սուրբ ու փա­ռա­վոր տա­ճա­րը, որ­տեղ մեր հայ­րերն օրհ­ներ­գում էին քեզ, հրո ճա­րակ դար­ձավ, և մեր ամ­բողջ փա­ռա­վո­րու­թյու­նը կոր­ծան­վեց։ Եվ այս ա­մե­նի վրա դու աչք ես փա­կում, Տե՛ր, լռու­թյուն ես պա­հում ու սաս­տիկ ստո­րաց­նում մեզ։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 64. 9-12
Դիտվել է՝ 2255

Մեկնաբանություններ